Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարիաննա Լիման կրկին հաղթանակով է վերադարձել Հայաստան

Մարիաննա Լիման կրկին հաղթանակով է վերադարձել Հայաստան
19.11.2016 | 15:42

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման կրկին հաղթանակով է վերադարձել Հայաստան՝ այս անգամ մասնակցելով Վիեննայում կայացած «Vienna stars 2016» և Պրահայում կայացած «Prague stars 2016» երգի մրցույթներին:

Վիեննայում նա արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի, իսկ Պրահայում լավագույն մրցանակի է արժանացել՝ իբրև հեղինակ-կատարող՝ իր «Falling» երգի համար: Երկու մրցույթների արդյունքում էլ նա նաև արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: Վիեննայում Մարիաննան կատարել է իր «Our Blues» երգը, որի հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է ինքը՝ S.G.-ի հետ համատեղ:

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն էլ վիեննական մրցույթի կազմկոմիտեի կողմից արժանացել է միջազգային դիպլոմի՝ ջազային լավագույն ստեղծագործության համար։
Նշենք, որ Վիեննայի և Պրահայի միջազգային մրցույթներն անց են կացվել «The festival bridges» միջազգային ընկերության կողմից: Ընդհանուր առմամբ մրցույթներին ընդգրկված է եղել մոտ 2000 մասնակից՝ երաժշտական ու պարային անվանակարգերում:
Վիեննայի և Պրահայի մրցույթների ավարտին Մարիաննան նաև մեկնել է Օսլո, որտեղ ծանոթացել է տաղանդավոր ջազմենների՝ սաքսոֆոնահար Նիկ Սփիլբերգի և դաշնակահար Վիկտոր Բերեզինսկու հետ: Նրանց հետ միասին համերգով հանդես է եկել Օսլոյի հանդիսատեսի համար։

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ